Այսօր: Չորեքշաբթի, 17 Հուլիսի 2019թ.
Պռոշյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՌՈՇՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.07.19 <<Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ>> ծրագիր. Կոտայքի մարզի համայնքների սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացներ...

<<Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ>> ծրագիր.
Կոտայքի մարզի համայնքների սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացներ...

Պռոշյանի համայնքի կողմից հանդես է եկել Պռոշյանի համայնքապետարանի գլխավոր մասնագետ Սուսաննա Գաբրիելյանը:

 
01.07.19 Ավագանու հերթական նիստ
Հարգելի պռոշյանցիներ 
հուլիսի 8-ին ժամը 11:00-ին Պռոշյանի համայնքապետարանում տեղի կունենա Պռոշյան համայքի ավագանու 6-րդ հերթական նիստը:
Օրակարգում՝1) Պռոշյան համայնքի 2019 թվականի երկրորդ եռամսյակի բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ համայնքի ղեկավարի հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին
2) Պռոշյան համայնքում ընտանի կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնները հաստատելու մասին
Այլ ընթացիկ հարցեր:
11.06.19 Տարեց բնակչության համար նախատեսված մրցույթ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2019 թվականի հունվարի 23-ի № 11-Ա/1 հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ տարեց բնակչության առողջության ամրապնդման, համայնքներում բնակչության ակտիվ հանգստի կազմակերպման, առողջ կենսակերպի գաղափարների տարածման նպատակով` ս/թ հուլիս-սեպտեմբեր ամիսներին անցկացվելու են տարեցների հանրապետական խաղերը /նարդի, շախմատ, շաշկի, բասկետբոլի գնդակի նետում և դարթս մարզաձևերից/:
Խաղերին կարող են մասնակցել 63 տարեկանից բարձր տարեցները: 
Ցանկության դեպքում ծրագրին մասնակցելու համար կարող եք հայտերը ներկայացնել Պռոշյանի համայնքապետարան:

11.06.19 Ֆուտբոլի հուշամրցաշար

Պռոշյան համանքի ղեկավար Արթուր Մուրադյանի նախաձեռնությամբ համայնքում տեղի կունենա 2019 թվականի ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված Պռոշյան համայնքի Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին, որի մեկնարկը կտրվի ս/թ հունիսի 12-ին ժամը 18:00-ին: 
Սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու առաջնությանը, որը տեղի կունենա ըստ գրաֆիկի Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցի ֆուտբոլի դաշտում:

10.06.19 Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի՝ 2019 թվականի հունվարի 23-ի № 17-Ա/1 հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ սույն թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցկացվելու է <<Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ>>հանրապետական մրցույթը:
Մարզի հավաքական թիմի կազմը ձևավորելու նպատակով՝ անհրաժեշտ է մեր համայնքի հաշմանդամություն ունեցող մարզիկների միջև կատարել նախնական ընտրություն և լավագույնների հայտերը ներկայացնել մարզպետարան: 
Հայտին կից պետք է ներկայացվեն նաև տվյալ մարզիկի հաշմանդամության կարգի և անձնագրի պատճենները: 
Մասնակցության հայտերի համար կարող եք դիմել Պռոշյանի համայնքապետարան:

07.06.19 Գյուղական մարզական խաղեր

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 23.01.2019 թվականի 13-Ա/1 հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն` ս/թ հունիս-սեպտեմբեր ամիսներին անց է կացվելու <<Գյուղական մարզական խաղեր>> հանրապետական մրցաշարը: 
Ծրագրի կանոնակարգի պահանջների բավարարելու դեպքում կարող եք ներկայացնել մասնակցության հայտ:
Հայտերը ընդունվում են Պռոշյանի համայնքապետարանում:

03.06.19 Երեխաների պաշտպանության միջազգային օր
Հունիսի 1-ին <<Կարոտ Մկրտչյան>> մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիված միջոցառում:
Սիրելի ՛ երեխաներ, շնորհավորում ենք բոլորիդ, ցանկանում անհոգ ու երջանիկ մանկություն, սեր ու ժպիտ, առողջություն, կապույտ ու խաղաղ երկինք:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, մ. Կոտայքի, գ..Պռոշյան Անդրանիկի 13

(0224) 6-39-39

proshyan.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՊՌՈՇՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner