Այսօր: Շաբաթ, 14 Դեկտեմբերի 2019թ.
Պռոշյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՌՈՇՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
04.12.19 ՊՌՈՇՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 9-ՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

1. Հաստատել համայնքի ավագանու թիվ 9-րդ արտահերթ նիստի օրակարգը՝ բաղկացած հետևյալ հարցից.

1) Պռոշյան և Քասախ համայնքների միավորման գործընթացին դեմ լինելու մասին:
27.11.19 Դպրոցականների սպարտակիադայի հրաձգության մրցույթում երկրորդ պատվավոր տեղը զբաղեցրել են մեր՝ Պռոշյան համայնքի Պետրոս Ղևոնդյանի անվան դպրոցի սաները։ Պռոշյանի համայնքապետարանը ևս շնորհավորում է մեր հավաքականին, այս հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և մեր շնորհակալությունն ենք հայտնում թիմի ղեկավար Արտաշես Սահակյանին իր անձնուրաց աշխատանքի համար։
Դպրոցականների սպարտակիադայի հրաձգության մրցումների արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած Կոտայքի մարզի հավաքականին հանձնեցի պատվոգրեր.Քիչ առաջ մարզպետարանում ընդունեցի Պռոշյան համայնքի Պետրոս Ղևոնդյանի անվան և Քասախ համայնքի N1 միջնակարգ դպրոցների 10 աշակերտներին, ովքեր նոյեմբերի 14-ին Երևանի պետական համալսարանի հրաձգարանում անցկացված Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով անցկացվող հրաձգության մրցումներին զբաղեցրել են երկրորդ տեղը:Նշեմ, որ մեր մարզի հավաքական թիմն իր արդյունքով զիջել է միայն Արցախի հավաքականին:Թիմը կազմված էր 10 մարզիկներից ( 5 տղա, 5 աղջիկ): Առանձին տղաների հաշվարկով մարզը գրավել է առաջին տեղը, ... Մանրամասն
18.11.19 Պռոշյանի համայնքապետարանի աշխատակիցներ Անահիտ Աբրահամյանը և Սուսաննա Գաբրիելյանը մասնակցել են 《Կանայք քաղաքականության մեջ》 խորագիրը կրող ծրագրին։ #DemoCoDesignLab-ն իրականացվում է ՄԱԶԾ-ի՝ «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում՝ Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ՝ ՕքսԵՋեն հիմնադրամի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։
📣 Նոյեմբերի 18-ին՝ #DemoCoDesign LAB-ի վերջին օրը, 5 թիմերի ներկայացուցիչները մասնագիտական ժյուրիին ներկայացրեցին իրենց լուծումները, որոնք նպատակ ունեն խրախուսել տեղական մակարդակում քաղաքացիական մասնակցությունը։Ժյուրիի քվեարկության արդյունքում ընտրվեցին 3 նախաձեռնություններ, որոնք իրականացվելու են Հայաստանի ոչ խոշորացված համայնքներում՝ ՏԻՄ-երի հետ համագործակցությամբ:Հաղթող նախաձեռնություններն են․1⃣ «#VR-ՏԻՄ» - թիմը նպատակ ունի նորագույն տեխնոլոգիաների(լրացված/համալրված իրականություն) կիրառման միջոցով ապահովել կանանց և երիտասարդների մասնակցությունը հնգամյա զարգացման ծրագրում խնդիրների դասակարգման, ինչպես նաև ծրագրի հետագա իրականացման նկատմամբ մոնիտորինգի գործընթացներում։2⃣ «Ներառելով» ... Մանրամասն
14.11.19 Պռոշյան համայնքի միակ կին ավագանու անդամը մասնակցել է 《Կանայք քաղաքականության մեջ》 ծրագրին։ Շնորհավորում ենք նրան հերթական հաջողության կապակցությամբ։🤗🤗
«Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառումների շարքը՝ նվիրված վերջերս նշված Տեղական ինքնակառավարման մարմինների օրվան, մեկնարկեց ոչ խոշորացված համայնքներից ընտրված 15 կին ավագանու անդամների համար առաջնորդության դպրոցով։ Արդյունքում կանայք կարողացան մշակել փոքր դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ, որոնք ուղղված են խթանելու համայնքի բնակիչների քաղաքացիական ակտիվությունը և բարձրացնելու գենդերային հավասարության վերաբերյալ տեղեկացվածությունը։Միջոցառումների շարքը շարունակվեց ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված TEDx-ով՝ «Հավասարությունը հանուն զարգացման» խորագրով։ Մասնակիցները կիսվեցին իրենց անձնական պատմություններով և կանանց հզորացման վերաբերյալ ... Մանրամասն
07.11.19 ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված հարթակ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել և փորձնական գործարկման փուլում է գտնվում ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված հարթակը.➡️ https://www.regions4growth.am/Հարթակը նպատակ ունի ներկայացնել համայնքների համաչափ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականությունը, ենթակառուցվածքների և ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը:Այս հարթակը թույլ կտա պատկերացում կազմել ՀՀ մարզերում առկա ռեսուրսային պոտենցիալի մասին, որի արդյունավետ գործարկումը հիմք կհանդիսանա նպատակաուղղված և մրցունակ գործունեություն ծավալելու համար:Այն յուրաքանչյուր փորձառու ... Մանրամասն
30.10.19 Հայաստանի Հանրապետության տարածքների համաչափ զարգացում

  Սիրելի համագյուղացիներ

  Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքների համաչափ զարգացմանն ուղղված համացանցային կայքը՝ www.regions4growth.am: Համացանցային հարթակի միջողով կարող եք ծանոթանալ մեր տարածաշրջանում իրականացվող <<ներդրումային ծրագրեր>> և <<ներդրումային համաժողովներ>>  ծրագրերին, ինչպես նաև դառնալ այդ ծրագրերի շահառուները:

  Եղեq ակտիվ այս նախաձեռնությանը:  Միասին կերտենք այն Հայաստանը, որտեղ ցանկանում ենք ապրել:

14.10.19 ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

Ս/թ հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ հերթական շաբաթօրյակը:

Շաբաթօրյակին մասնակցում էին համայնքի բնակիչները, Պռոշյանի համայնքապետարանի աշխատակազմը: Մաքրման աշխատանքներ իրականացվեցին համայնքի կենտրոնական հրապարակում և հարակից տարածքներում: 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, մ. Կոտայքի, գ..Պռոշյան Անդրանիկի 13

(0224) 6-39-39

proshyan.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՊՌՈՇՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner